Լրահոս

04.11.2019 11:50


Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Հ. Ավետիսյան փողոցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Հ.-ի, 27-ամյա Լևոն Հ.-ի, 31-ամյա Գոռ Գ.-ի և այլ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և այդ պահին Դավիթ Հ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող գազային ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:

Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, հիվանդանոցային ոչ մի ահազանգ ոստիկանությունը չի ստացել ու, հավանաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Նշված 3 անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ հետաքննիչի որոշմամբ Դավիթ Հ.-ն ձերբակալվել է, իսկ Լևոն Հ.-ն և Գոռ Գ.-ն բաց են թողնվել:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Դավիթ Հ.-ի հարազատի ընկերը նշված գազային ատրճանակը ներկայացրել է ոստիկանություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթ, Լևոն Հ.-երը հարազատ եղբայրներ են:

Այս խորագրի վերջին նյութերը