Լրահոս

04.11.2019 11:00


Երևանում 38–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա. կա վիրավոր

Երևանում 38–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, թիվ 29 էլեկտրասյան դիմաց՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը