Բախվել են Opel-ն ու Нива-ն. ըստ վարկածի՝ վարորդը հանկարծամահ է եղել
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 ON 316 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 17 ՍԼ 465 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և Нива-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ վարորդի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։
Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։