Լրահոս

02.11.2019 19:19


Դրամապանակ հափշտակողը բերման է ենթարկվել

Դրամապանակ հափշտակողը բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 31-ին մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողանացել։ Դրամապանակում եղել էր փող, նույնականացման և բանկային քարտեր:

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 43-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 17.40-ին, Աբովյան փողոցում հայտնաբերվել է, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և տվել է խոստովանական բացատրություն։ Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել նաև գողոնը։

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը