Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում, միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և արծաթյա զարդեր:
Քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դրոյի փողոցի 62-ամյա մի բնակչուհի:
Նույն օրը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 21.30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Միկրոավտոբուսում փող ու զարդեր էր գողացել

Նախապատրաստվում են նյութեր: