Երևանում ВАЗ -ի վարորդը վրաերթի է ենթարկել հոտիոտնին և մինչ նրան օգնություն կցուցաբերեր, մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի է ենթարկել վիրավորին. վերջինը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ է փախել, սակայն կինը տեղում մահացել է:
Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Վրաերթի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրկնակի վրաերթի ենթարկած ավոմեքենայի կոտրված մասեր:
Պարզվել է նաև, որ վրաերթից հետո Սենո Գ.-ն բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Քննիչի հանձնարարականով Սենո Գ.-ի ավտոմեքմենան տեղափոխվել է Երևաի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: