Լրահոս

15.02.2011 13:38


ՀՌԱԿ ատենապետ. «...եթե այդ մանկապիղծները հայտնվեն բանտում, ապա կալանավորները նրանց «ըստ արժանվույն» կպատժեն»

Երբ դեռ մանկապղծության մեջ մեղադրվող ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք չէր առաջադրվել, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը նշել էր, որ նման դեպքերում պատիժը պետք է լինի չափազանց խիստ՝ ընդգծելով պատժի համարժեքությունն ու իրավաչափությունը: Անդրադառնալով այն հարցին թե  այս երկու հասկացությունների միջև տարբերությո՞ւն եք դնում, հաշվի առնելով նաև, որ այժմ Սերոբ Տեր-Պողոսյանը կալանավորված է՝ ՀՌԱԿ ատենապետն ասել է.
-Հարգելով անմեղության կանխավարկածը ես հիմա ևս չեմ անդրադառնա Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքին: Իսկ նախորդ ասածիս հետ կապված պարզաբանեմ, որ մեր հանրապետությունում նմանատիպ դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործները որպես կանոն ազատվում են կալանքից տուգանքով` ստանալով պատժի նվազագույնը: Իհարկե, այս պարագայում դատավորները կարող են փաստել, որ իրենց նշանակած պատիժը իրավաչափ է, քանի որ այն սահմանված է քրեական օրենսգրքով: Այո, իրավաչափ է, բայց հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունը, մանկապղծության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը, արդյոք այդ իրավաչափ պատիժը կարող ենք ասել, որ նաև համարժեք է կատարվածին: Անշուշտ ո՛չ: Այ հենց սա է պատճառը, որ ես գտնում եմ, որ ոչ միայն պետք է նման արարքների համար պատժվեին օրենքով սահմանվածի առավելագույնով, այլև պետք է փոխվի օրենքը և սահմանվի նման դեպքերի համար ավելի խիստ պատիժ: Ցավոք դա չի տարածվի մինչ այժմ կատարված հանցագործությունների վրա, քանի որ օրենքը խստացման առումով հետադարձ ուժ չունի, բայց գոնե հետագայի համար կկարողանանք հույս փայփայել, որ նման դեպքերն ավելի քիչ կլինեն, եթե թեկուզ չհաջողվի ի սպառ վերացնել:
Առհասարակ, իրավաչափության ու համարժեքության վերաբերյալ իրավագիտական վերլուծություն անել չեմ կարող, քանի որ մասնագիտությամբ իրավաբան չեն, բայց եթե կատարվածի համար այնպիսի պատիժ է սահմանվում, որ մեր հասարակության անգամ ամենաօրինապաշտ հատվածի մոտ է չբավարարվածության զգացում առաջանում ու նաև ցանկություն` ինքնադատաստան տեսնել նման թափթփուկների նկատմամբ, նշանակում է այս հարցում էլ մեր արդարադատության մեջ ինչ որ բան այնպես չէ: Պատկերացրեք, որ նման մեղմ պատիժ սամանվում է նաև այն պատճառով, որ մարդիկ գիտեն, որ եթե այդ մանկապիղծները հայտնվեն բանտում, ապա կալանավորները նրանց «ըստ արժանվույն» կպատժեն, ու սա է պատճառը, որ նման հանցագործություն կատարողները, սարսափում են հայտնվել բանտում, իսկ դրան սիրահոժար նպաստում է մեր դատա-իրավական համակարգը: Հարց է ծագում, այդ ի՞նչ արդարատատություն է իրականացվում մեր երկրում, երբ կատարվածին համարժեք պատիժ կարելի է ակնկալել միայն մեր դատապարտյալներից այն էլ կալանավայրերում: Ու բացի դրանից, այդ ովեքե՞ր են գտնվում դրսում, իսկ ովքեր են նստած բանտերում, երբ վերջիններիս իրականացրած արդարադատությունը` ինքնադատաստանը, հասարակության օրինապաշտ հատվածի մոտ ավելի արդար է ընկալվում:
7 or.am

Այս խորագրի վերջին նյութերը