Եղբորս՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սխալ տեղեկատվություն են տարածում. Կարեն Մխիթարյան
Գնդապետ Արա Մխիթարյանը, ով սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորում մի խումբ մարդկանց կողմից ծեծի էր ենթարկվել, ոչ կոմայից, ոչ էլ կրիտիկական վիճակից դուրս չի եկել: Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պնդեց տուժողի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Շատ սխալ տեղեկատավություն են տարածում, Արան կոմայի մեջ է, իրենք անձամբ Արային տեսել ե՞ն՝ որ այդպիսի բաներ են ասում: Ծայրահեղ ծանր պառկած է, մենք շատ ուրախ կլինեինք, որ իրանց ասածով լիներ՝ կոմայից դուրս եկած լիներ, բայց այդպես չէ: Կարող եք գրել՝ սխալ տեղեկատվություն են տարածում, այդպիսի բան չկա: Մի աչքը դեղերի ազդեցւթյան տակ բացվում –փակվում է, դա ռեֆլեքսորեն է: Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակի ընթացքում կարող է կոմայից դուրս գալ»,-նշեց նա:
Անդրադառնալով քրեական գործի ընթացքին՝ Կարեն Մխիթարյանն ասաց, որ մինչև վերջնական արդյունքները չտեսնի, ոչինչ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ փոխգնդապետը կրիտիկական վիճակից դուրս է եկել:
«Նրա մոտ թեթև դրական շարժ կա, բայց վիճակը մնում է ծանր: Ուղղակի այդ կրիտիկական վիճակից է դուրս եկել, մի ստադիան փոխվել է, բայց այնպես չէ, որ նա նորմալ գիտակցություն ունի, կամ կարողանում է շփվել»,- ասել էր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը ՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:
Հոկտեմբերի 30 –ին Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Վայոց Ձորի դեպքի մասին 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղադրված տեսանկարահանող սարք, ըստ որի՝ 22։30–ին մարզպետը մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս գալիս։ Մյուս կողմից, զինծառայողներն առերես էլ պնդել են, որ մարզպետն այնտեղ է եղել: