Լրահոս

02.11.2019 13:19


Թալանել են բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տունը

Թալանել են բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տունը

Գողերը Մելիք Սողոմոնյանի` Երևանում գտնվող տնից ոսկեղեն, գումար ու որսորդական հրացան են տարել։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի տունը թալանել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում։

Թաղամասում խոսում են, որ գողերը տուն են մտել ինչ-որ առարկայով դուռը կոտրելուց հետո և տնից գողացել են ոսկեղեն, գումար ու որսորդական հրացան, որը, ամենայն հավանականությամբ, օրինական է։

Հանցագործության հանգամանքները պարզում են իրավապահները։

Այս խորագրի վերջին նյութերը