Լրահոս

15.02.2011 13:26


Հայկական գործարան թուրքական սարքավորումներով

Ինչպես հաղորդում է http://hamaxmbum.do.am կայքը  «Ապառաժ մայնինգ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում կառուցել արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության համար ժամանակակից  գործարան` ներդրումներ իրականացնելով մոտ 453 մլն դրամի (մոտ 1,2 մլն դոլար) չափով եւ ստեղծելով առնվազն 35 նոր աշխատատեղ։
Նշվում է նաև, որ գործարանը կառուցվելու է հիմնականում թուրքական սարքավորումներով, որոնք արդեն ներմուծվել են, սակայն դեռ չեն մաքսազերծվել։ Գործարանը պետք է կառուցվի մինչեւ 2011 թ. հուլիսի 1-ը։

Այս խորագրի վերջին նյութերը