Քաղաքական

02.11.2019 11:55

ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել. լուրեր կան, որ պատճառն այն է, որ Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու. «Ժողովուրդ»

ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել. լուրեր կան, որ պատճառն այն է, որ Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, և դրանք մոտ մեկ շաբաթ կտևեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժ­գոհելով, որ, իբրև թե, նախարարը ներսում յուրայիններ ունի:

Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչա­պետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկա­յացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հի­մա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում:

Հիշեցնենք՝ լուրեր կան այն մասին, որ այսօրվա հետապնդման պատճառներից թերևս կարող է լինել այն փաստը, որ հենց Ֆ. Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։