Լրահոս

02.11.2019 11:20


Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մասնագետները վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին (տեսանյութ)

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մասնագետները վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին (տեսանյութ)

Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են/քնեցնում են», ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ «վերջին երկու օրվա ընթացքում շների ոհմակը երկու անգամ հարձակվել է Կենդանաբանական այգու կենդանիների վրա։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի լույս առավոտ», երբ շները հոշոտել էին 3 կենգուրի, իսկ երկրորդ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին լույս առավոտ, այս անգամ շները մուֆլոններ էին հոշոտել։


Այս երկու միջադեպերից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել էր պաշտոնից ազատվելու դիմում գրել, ինչից հետո Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց, որ դադարեցնել իր լիազորությունները:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը