Քաղաքական

02.11.2019 11:05

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

Սույն թվականի նոյեմբերի 2-ին Երեւանում գումարվեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին 200-֊ից ավելի հիմնադիր անդամ և հյուր։ Համագումարը հաստատեց կուսակցության ստեղծումը, ընդունեց Քաղաքական ծրագիրը և կանոնադրությունը։

Համագումարը մրցակցային ընթացակարգով ընտրեց Կուսակցության ղեկավար խորհուրդ եւ Վերստուգիչ հանձնաժողով։ Նույն կարգով խորհրդի նախագահ ընտրվեց Արա Հակոբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր անդամներին, աջակիցներին և գործընկերներին, և վստահություն հայտնում, որ մեր շարքերը կշարունակվեն համալրվել նոր անդամներով և աջակիցներով, և համատեղ ջանքերով մենք կկառուցենք մեր երազած Ազգային պետությունը։

«Ազգային օրակարգ» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։