Աշխարհ

01.11.2019 22:30


Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ պարեկապահակային ծառայությունները Սիրիայում

Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ պարեկապահակային ծառայությունները Սիրիայում

Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։ Ծառայության իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել Սոչիում Սիրիայի հարցով կնքված ռուս-թուրքական հուշագրով։

Թուրք և ռուս զինվորները նախապես հանդիպել են Սիրիայի տարածքում գտնվող Շերի գյուղում։ Պարեկապահակային ծառայության ժամանակ Թուրքիան օգտագործելու է 4, իսկ Ռուսաստանը՝ 5 զրահապատ մեքենա։ Գործի են դրվելու նաև անօդաչու թռչող սարքեր։ Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ երկու երկրների պարեպահակային ծառայությունը իրականացվելու է 110 կմ լայնությամբ։

Ավելացնենք, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Ռուսաստանից Թուրքիա է մեկնելու երկրորդ զինվորական պատվիրակությունը

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը