Լրահոս

15.02.2011 12:00


Ո՞ւմ ասածը չի համապատասխանում իրականությանը

Ո՞ւմ ասածը չի համապատասխանում իրականությանը
Այսօր «7օր»–ին է դիմել Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը և նշել, որ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպած վրացական պետհամարանիշներով վարորդները այդքան էլ ճիշտ չեն ներկայացրել քաղաքապետի եւ իրենց միջեւ եղած խոսակցության բովանդակությունը՝ մասնավորապես Սերժ Սարգսյան-Վարդան Ղուկասյան զրույցի առումով։ Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը, վարորդների խոսքերով, իր աջակցությունն է հայտնել վերջիններիս՝ նշելով, թե անձամբ խոսել է Սերժ Սարգսյանի հետ։
«Ես անձամբ ներկա եմ եղել քաղաքապետի եւ վարորդների հանդիպմանը: Քաղաքապետը ասել է, որ վրացական պետհամարանիշների խնդրով ոչ թե դիմել է նախագահին, այլ ասել է, որ դիմել է պատկան մարմիններին: Վարորդների ներկայացրածը այս առումով չի համապատասխանում իրականությանը»,- «7 օր»–ին ասել է Լիլիթ Աղեկյանը:
Նշենք, որ առկա է վարորդներից մեկի հետ ձայնագրությունը, որտեղ նա մանրամասնորեն պատմում է Վարդան Ղուկասյանի ունեցած խոսակցության բովանդակության մասին:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը