«Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու`Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանը դատարանում հետաքրքիր մանրամասներ է պատմել։
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանն ասաց, որ ինքը դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով ընթացող դատավարության ժամանակ ասաց Ղևոնդյանը։
«Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել` ներքաշելով մի պատմության մեջ, որի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ո՛չ գիտեմ` ով է կրակել, ո՛չ էլ դեպքի վայրում եմ եղել։ Միայն լսել եմ այդ մասին, այնպես, ինչպես դուք»,– ասաց վկան, որը նաև Սարգսյանների հարևանն է։
Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, պնդեց` դատարանին հայտնել ամենը, ինչ հայտնի է իրեն։
«2007թ–ի ապրիլի 1-ին, 19։30-ի սահմաններում Նարեկն ինձ զանգահարեց, ասաց շուտ իջի, շեֆն ինչ կասի, կասես` հա։ Սաշիկ ձյան ասեց` Նարեկը հանկարծակի Դավիթի ոտքին է կրակել, վերցրու քո վրա, ամեն ինչ լավ է լինելու, մի մտածի»,– նշեց Ղևոնդյանը։
Նա նաև պատմեց, որ հրաժարվել է կատարել Ալեքսանդր Սարգսյանի ասածը, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իրեն հրավիրել է նկուղ, հայհոյել, գոռգոռացել։ Առաջացած աղմուկից նկուղ է եկել նաև Նարեկի հայրը` Ալեքսանդր Սարգսյանը և որդուն նկատողություն արել։
«Հետո ոստիկաններն եկան, դալանի տակ պարկուճները գցեցին, կավիճով նկարեցին ու ինձ տարան ոստիկանություն։ Ոստիկանությունում, քննիչն ինչ թելադրել է, գրել եմ։ Հարցրեցի` ոտքին շա՞տ բան է եղել։ Ասացին` ոտքին չի, փորին է կրակել։ Ինչ-որ բան գրեցին, ոչ էլ կարդացել եմ`ինչ են գրել, ստորագրել եմ։ Արդեն չէի գիտակցում` ինչ է կատարվում»,– ասաց նա։
Արթուր Ղևոնդյանը նաև պատմեց, որ գործի ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, որտեղից տարիներ անց վերադարձել է, հանդիպել է Դավիթին, իմացել, որ ապաքինվել է, իր կյանքով ապրում է. Սարգսյաններն էլ նրա համար ավտոմեքենա են գնել։
«Գալիս էի, տեսնում` ինքը փողերի մեջ, լավ ապրում է։ Ես այդ ժամանակ չէի մտածում, որ ինքը կարող էր երիկամ պատվաստած լիներ, ինչի մասին այս ամբիոնից հայտարարում էր։ Ես կասեի` ինքն իր պահանջն ստացել է, ազատության մեջ է։ Հետո` մինչև 2017թ–ը, ինչ–որ կոնֆլիկտ է ունենեցել Սաշիկ Սարգսյանի հետ։ Սաշիկ Սարգսյանը նրան հեռացրել է աշխատանքից, որից հետո նա որոշ ժամանակ անց սկսել է թմրանյութի առուվաճառքով ու օգտագործմամբ զբաղվել։ Ես այդպես եմ լսել։ Հեղափոխությունից հետո նա ամբողջ մեղքը բարդում է Հայկ Սարգսյանի վրա։ Սա է իրողությունը։ Ինչ կա, ճշմարտությունը բարձրաձայնում եմ»,– ասաց վկան։
Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007թ.–ին կատարված սպանության փորձի համար։
2007 թ.–ի ապրիլի 1-ի երեկոյան, Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցն ու հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։
Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։
11 տարի անց` 2018 թ.–ի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։
Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։
12 տարի առաջ կարճված քրեական գործը, նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո, վերաբացվել էր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am