Քաղաքական

01.11.2019 15:35


«Ես մեղք չեմ գործել»․ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

«Ես մեղք չեմ գործել»․ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 1-ին վերսկսված Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Հարություն Մանուկյանը հայտարարեց, որ նախագահող դատավորը հերթապահության ցուցակում է ընդգրկված, և հաջորդիվ նշանակված են այլ դատական նիստեր։

Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Ես մեղք չեմ գործել»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր առաջին անգամ դատական նիստին ներկայացվել էր նաև գործով տուժող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018 թվականին հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետեւանքով տուժել են երկու տասնյակից ավել ցուցարարներ:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը