Աշխարհ

01.11.2019 14:35


Թուրքիայի նախագահի խոսնակ. «Թրամփն ուզում է, որ Էրդողանն այցելի ԱՄՆ»

Թուրքիայի նախագահի խոսնակ. «Թրամփն ուզում է, որ Էրդողանն այցելի ԱՄՆ»

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է, որ նախագահ Էրդողանին ուղարկված ԱՄՆ այցելելու հրավերն իրականացվի:

Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմագործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել:

Այդ կապակցությամբ Էրդողանը հայտնել էր, որ Թրամփի հրավերով` նոյեմբերի 13-ին նախատեսվող հանդիպման շուրջ դեռևս որոշում չի կայացրել և «որոշ հարցականներ կան»:

Իբրահիմ Քալընը նկատել է, որ Թրամփն ամեն անգամ Էրդողանի հետ հանդիպումից հետո արդեն երկու-երեք անգամ է կրկնում է, որ որոշել է զորքերը դուրս բերել Սիրիայից և հավելել. «Համակարգը (ԱՄՆ) ինչ-որ ձևով քայլեր կատարեց, որ ի չիք դարձնի նախագահի (Թրամփի) այդ խոսքերը»:

Ներկայացուցիչների պալատում ընդունված Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որոնք առնչվում են Էրդողանի ընտանիքին և նախարարներին, Քալընը նշել է.«Շատ անմակարդակ դրսևորումներ են և անձերի դեմ ուղղված գործողություններ»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը