Լրահոս

15.02.2011 11:38


ԼՂՀ-ում մեկնարկել է հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը

ԼՂՀ-ում մեկնարկել է հերթական հրամանատարաշտաբային  զորավարժությունը

Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային  զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին՝ ըստ զորամասերի և ստորաբաժանումների:

Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը