Աշխարհ

01.11.2019 21:50


Ռիհաննան ներքնազգեստի նոր հավաքածու Է ցուցադրել

Ռիհաննան ներքնազգեստի նոր հավաքածու Է ցուցադրել

Ամերիկացի երգչուհի եւ Fenty նորաձեւության տան հիմնադիր Ռիհաննան գովազդել Է ներքնազգեստի Savage x Fenty նոր շարքը: Նա լուսանկար Է հրապարակել իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում արտիստուհին կողքի վրա պառկած Է մահճակալին՝ սեւ կրծկալով եւ կիսավարտիքով, զուգագուլպայով՝ Savage x Fenty մակագրությամբ եւ բարձրակրունկ կոշիկներով:

Ռիհաննան իր կերպարը համալրել Է երկու մանյակով եւ խոշոր ականջօղերով: Լուսանկարին կից գրության մեջ երգչուհին հայտնել Է, որ նոր հավաքածուն, որը բաղկացած Է երեք մոդելից, մշակվել Է Ջալիլ Վիվերի՝ Fenty տան կրտսեր կրեատիվ տնօրենի կողմից, որին նաեւ համարում են Ռիհաննայի ոճաբանը: Բաժանորդների մեծամասնությունը հիացել Է երգչուհու արտաքին տեսքով եւ գովաբանել Է նոր ներքնազգեստը:

Այս խորագրի վերջին նյութերը