Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի շուրջ 48 մլրդ դրամով
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 48 մլրդ դրամով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 495.5 մլրդ դրամ, որը շուրջ 10.8%-ով կամ 47.9 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է»,-ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հատկացումներն ուղղված են լինելու հիմնականում կենսաթոշակների միջինում 10 տոկոսով բարձրացմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի շուրջ 48 մլրդ դրամով
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 48 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 495.5 մլրդ դրամ, որը շուրջ 10.8%-ով կամ 47.9 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է»,-ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հատկացումներն ուղղված են լինելու հիմնականում կենսաթոշակների միջինում 10 տոկոսով բարձրացմանը:
«Նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 25500 դրամից 26500 դրամ»,-ասաց Բաթոյանը: