Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կան տուժածներ
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ Ֆ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ջրանցքը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գարուշ Ֆ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», իսկ ուղևոր Գևորգ Հ.-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Էրեբունի ԲԿ»:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։