ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:
«Պետքարտուղար Փոմպեոն շարունակում Է սահմանափակել Իրանի վարչակարգի միջուկային ծրագիրը: Այդ որոշումը կօգնի պահպանել վերահսկողությունն Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ, նվազեցնել տարածման ռիսկերը»,- ասված Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ:
Սահմանափակիչ միջոցները վերաբերում են, մասնավորապես, շինարարական հատվածին եւ Իրանի հրթիռային ծրագրին: Պետական դեպարտամենտը պարզաբանել Է, որ Իրանի շինարարական հատվածն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ: Այդ զորակազմի դեմ Վաշինգտոնը վաղուց Է «առավելագույն ճնշման քաղաքականություն» վարում:
Այդ առնչությամբ Պետդեպն այժմ որոշել Է սահմանել շինարարության համար օգտագործվող մի շարք նյութերի մատակարարման արգելք: Այսպես, պատժամիջոցների են ենթակա մետաղների հումքի եւ կիսաֆաբրիկատների, գրաֆիտի, ածխի եւ ինտեգրող արդյունաբերական նպատակների համար ծրագրային ապահովման վաճառքը, մատակարարումը կամ հանձնումն Իրանին կամ Իրանից:
Բացի դրանից, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտցնում Է մի ամբողջ շարք նյութերի մատակարարումների սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: