Թրամփը հաստատել Է, որ Նյու Յորքում բնակության վայրից տեղափոխվում Է Ֆլորիդա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է, որ Նյու Յորքում մշտական բնակության վայրից տեղափոխվում Է Ֆլորիդայի նահանգի Պալմ Բիչ քաղաք: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես եւ իմ ընտանիքը Պալմ Բիչը կդարձնենք մեր մշտական բնակության վայրը: Ես պաշտում եմ Նյու Յորքն ու Նյու Յորքի բնակիչներին, բայց, ցավոք, չնայած այն բանին, որ ես ամեն տարի միլիոնավոր դոլարների հարկեր եմ վճարում քաղաքին, նահանգին ու տեղական իշխանություններին, ինձ շատ վատ Էին վերաբերվում քաղաքական գործիչները ինչպես քաղաքում, այնպես Էլ նահանգում»,-գրել Է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: