Լրահոս

15.02.2011 08:35


Հյուրանոցից բերման են ենթարկվել

Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, զենք կրելու կասկածանքով, «Մարրիոթ» հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Հ.-ին, 25-ամյա Կամո Գ.-ին և ՌԴ քաղաքացի, հանցավոր աշխարհում ՙհեղինակություն» ճանաչված, «3-րդ մասցի Ազատիկ» մականվամբ 46-ամյա Ազատ Տ.-ին:
Անձնական զննությամբ Արմեն Հ.-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել է «Սմիթ Վեսսոն» ատրճանակ` 6 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը