Քաղաքական

01.11.2019 10:30


Ես եմ թույլ տվողը, որ էս երկրում ռեպրեսիա լինի կամ չլինի. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»

Ես եմ թույլ տվողը, որ էս երկրում ռեպրեսիա լինի կամ չլինի. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»

«Դուք այսպիսի՞ Հայաստան էիք ուզում կառուցել՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին․ ռեպրեսիաներ, մարդկանց թիրախավորում։ «Հայաստանում կոշտ ռեպրեսիաներ չկան և չեն կարող լինել»:

Իրավական վերջին քայլերը ձեր թիմի մոտ հարցականներ չե՞ն առաջացնում՝ վաղն էլ կարող են ձեր նկատմամբ այդպես վարվել։ «Հարցականներ չկան, հետևաբար, վաղվա համար մտահոգություն՝ նույնպես։ Ռեպրեսիաներ էլ չեն կարող լինել, որովհետև ես թույլ չեմ տալիս դա»:

Ինչպե՞ս թույլ չեք տա։ «Որովհետև ես եմ թույլ տվողը, որ էս երկրում ռեպրեսիա լինի, թե չլինի։ Հուսով եմ, ու նույն բանը դուք կարող եք ասել, մեր քաղաքացիները կարող են ասել` մենք ենք որոշում` ռեպրեսիա անե՞լ, թե՞ ոչ, որոշում ու հայտարարում ենք` ռեպրեսիա չենք հանդուրժելու. ով որ փորձեց ռեպրեսիա անել, դա համարվելու է ժողովրդի դեմ ոտնձգություն, և ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսներով պաշտպանելու է իր ժողովրդին»:

Իսկ դատարանների փակումն ի՞նչ էր` ժողովրդավարության դրսևորո՞ւմ։ «Քաղաքական ակցիա էր»: Այսինքն՝ սխալներ երբեք թույլ չեք տվել։ «Վստահ եմ, որ թույլ տվել ենք, տալու ենք, որովհետև սխալներ չեն անում նրանք, որոնք ոչ մի բան չեն անում, և մեռելները։ Բայց դա չի նշանակում, որ այն պահին, երբ ես մի գրքի մի թերթ կպոկեմ կամ ծառ կկտրեմ` ապօրինի, ես պետք է անպատիժ մնամ։ Ես կուզեմ, որ ՀՀ ժողովուրդն ինձ պարսավի, դատապարտի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը