Քաղաքական

01.11.2019 10:25


Կոկորդիլոսասեր Գարիկ Սարգսյանին հրահանգել են քիչ երևալ ու խոսել, բայց տպավորություն է, որ նրա առաջ կանաչ լույս են վառել. «Իրատես»

Կոկորդիլոսասեր Գարիկ Սարգսյանին հրահանգել են քիչ երևալ ու խոսել, բայց տպավորություն է, որ նրա առաջ կանաչ լույս են վառել. «Իրատես»

«Արարատի կոկորդիլոսասեր, կոկորդիլոսաբույծ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է լրատվամիջոցների հետ չշփվել: Նորաշենի գյուղապետին մեծ աղմուկով հեռացնելուց հետո այս մարզպետին, ըստ տեղեկությունների, հրահանգել են քիչ երևալ ու քիչ խոսել, այլապես լուրջ սխալներն անպակաս են:

Իսկ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանից բողոքողների թիվը գնալով ավելանում է: Նա անարգել կարողանում է ամեն տեղ խցկել իր մերձավորներին, իսկ ԽԾԲ-ն միշտ քննադատող այս իշխանության վերնախավն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում:

Մարզի բնակիչների պնդմամբ, տպավորություն է, թե Գարիկ Սարգսյանի բոլոր գործողությունների առաջ կանաչ լույս են վառել, ու նա, ինչ խելքին փչում, այդպես էլ անում է: Ստացվում է` մարզերի զարգացման որևէ ծրագիր չներկայացրած այս իշխանությանը շատ էլ համապատասխան կադր է, ինչպես կուզի, մարզը կզարգացնի, մի օր կոկորդիլոս կբուծի, մյուս օրն էլ աղավնու նման օդ կթռցնի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը