Ռուսական կողմն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման որոնման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գերատեսչության կայքում հեռարձակված մամլո ասուլիսի ժամանակ։
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին։
ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ապրիլին Մոսկվայում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Այն ժամանակ շատ լավ հանդիպում է տեղի ունեցել, կենդանի և անկեղծ քննարկում, որի արդյունքներով մի շարք մարդասիրական միջոցառումների իրականացման հեռանկար է ձևավորվել, որոնք կարող են ամրապնդել հակամարտության կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարային հնարավոր մոտեցումները»,-շեշտել է Լավրովը։
«Ներկա պահին ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսություն է ընթանում հակամարտության կողմերի միջև Ադրբեջանից և Հայաստանից լրագրողների փոխադարձ այցելությունների մասին։ Հույս կա։ Թեև կալանավորված անձանց հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորում որոնելու հարցում․ Լավրով

Աղբյուրը՝ tert.am