Լրահոս

15.02.2011 00:03


Թեհրանում ոստիկանությունը շրջափկել է ընդդիմության առաջնորդ Մուսավիի տունը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ոստիկանությունը շրջափկել է ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի տունը և նրան զրկել հեռախոսակապից։ Այս մասին տեղեկացնում է Մուսավիի կայքը։

Այսպիսով, ոստիկանությունը փորձ է անում խոչընդոտել Մուսավիի մասնակցությունը երկուշաբթի ծրագրված հանրահավաքին ի պաշտպանություն Թունիսի և Եգիպտոսի ժողովրդական ապստամբությունների։

Իրանի իշխանություններն ընդդիմության առաջնորդներին արգելել են առանձին հանրահավաք անցկացնել և կոչ են արել արաբական երկրներում կառավարական ծրագրերի շրջանակներում համերաշխություն հայտնել զանգվածային ընդվզումներին։ Չնայած իշխանությունների կողմից մերժմանը, ընդդիմությունը հանրահավաքը չեղյալ չի հայտարարել։

Այս խորագրի վերջին նյութերը