Լրահոս

31.10.2019 16:33


Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում ծուխ է նկատվել

Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում ծուխ է նկատվել

Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես, ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։

«Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավել ևս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»,-ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը