Աշխարհ

31.10.2019 19:10


Թբիլիսիի քաղաքապետարանը մեկ միլիոն դոլար կծախսի ամանորյա տոների կազմակերպման համար

Թբիլիսիի քաղաքապետարանը մեկ միլիոն դոլար կծախսի ամանորյա տոների կազմակերպման համար

Թբիլիսիի քաղաքապետարանը 2,8 միլիոն լարի (շուրջ 943 հազար դոլար) կծախսի ամանորյա դեկորացիաների եւ լուսավորության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

2020 թվականի դիմավորման համար քաղաքի իշխանությունները գնել են նոր տոնածառ՝ Իտալիայի IDO SRL ընկերության 25-մետրանոց ալյումինե կոնստրուկցիա: Միայն տոնածառը Վրաստանի մայրաքաղաքի վրա կնստի 304,8 հազար եվրո, իսկ նոր լուսարձակող կառուցատարրերն ու զանազան աքսեսուարները՝ 525 հազար եվրո, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը