Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը
Մայքլ Ջեքսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը: Ինչպես հաղորդվում Է հրատարակության կայքում, 2019 թվականին նա վաստակել Է 60 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չնայած փոփ-արքայի վերաբերյալ ավելի ու ավելի հակասական տեղեկատվության հայտնվելուն, նրա երգերի ունկնդրումներն ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայություններում շարունակում են աճել՝ 2,1 մլրդ 2019 թվականին՝ մեկ տարի առաջվա 1,8 միլիարդի համեմատությամբ: Mijac Music կատալոգից, Լաս-Վեգասի շոուից եւ Sony-ի հետ երկարաժամկետ համաձայնագրից ստացված շահույթի շնորհիվ նա յոթերորդ տարին անընդմեջ պահպանում Է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիի տիտղոսը»,-նշում Է Forbes-ը:
Ցուցակի երկրորդ տեղում Է Էլվիս Փրեսլին (39 մլն դոլար), իսկ երրորդում ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (38 մլն դոլար): Ընդամենը վարկանիշում տեղ Է գտել13 հայտնի, որոնցից ինը երաժիշտներ են:
Forbes-ը նաեւ նշում Է, որ մահացած կատարողներին մեծապես օգնում են վաստակել սթրիմինգային հարթակները: Դրանց շնորհիվ Ջեքսոնը, ինչպես նաեւ մյուս արտիստները, այդ թվում՝ Ուիթնի Հյուսթոնը եւ Nipsey Hussle-ը, ընդհանուր առմամբ վերջին տարվա ընթացքում հավաքել են 15,2 մլրդ լսում, ինչը 38,5 տոկոսով ավելի Է, քան նախորդ 12 ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: