Աշխարհ

31.10.2019 18:15


Ստոմատոլոգը հեռացրել է պատմության մեջ պացիենտի ամենաերկար ատամը

Ստոմատոլոգը հեռացրել է պատմության մեջ պացիենտի ամենաերկար ատամը

Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել Է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deutsche Welle տեղեկատվական պորտալը:

Հոկտեմբերի 29-ին ատամնաբույժ Մաքս Լուկասին են հանձնել Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը պատմության մեջ մարդու ամենաերկար ատամի հեռացման համար: 2018 թվականին Մայնց քաղաքի բնակիչը դիմել Է հիվանդանոց՝ ատամի սուր ցավի գանգատով: Լուկասը զննել Է հիվանդին եւ նրա մոտ անոմալ երկար ատամ Է հայտնաբերել, որը սոսկ քառորդ մասով Է երեւում լնդից:

Ստոմատոլոգը մեկ տարի Է ծախսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման եւ ատամի ստուգման համար, որպեսզի գրանցի Գինեսի ռեկորդը: Լուկասն ընդգծել Է, որ իր աշխատասենյակում հատուկ տեղ կհատկացնի հավաստագրի համար: «Այդ ռեկորդի մասին կիմանան ամբողջ աշխարհի ատամնաբույժները»,- նշել Է բժիշկը:

Այս խորագրի վերջին նյութերը