Լրահոս

31.10.2019 14:50


Երևանում 30–ամյա տղամարդը «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. նրան դանակով հարվածող կասկածյալը տնօրեն է

Երևանում 30–ամյա տղամարդը «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. նրան դանակով հարվածող կասկածյալը տնօրեն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բժիշկների խումբը Մաշտոցի պողոտայից «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա թիվ 5 հասցեի մոտից:

Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունը կցուցաբերեին վիրավորին, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արման Մ.-ին ժամը 21:00-ին դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Կ.-ն, ով ժամեր անց ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Կենտրոնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Էդվարդ Կ.-ն իրավաապահներին հայտնել է, որ ինքը «ԷԿԶՈ» ՍՊԸ-ի տնօրեն է:

Այս խորագրի վերջին նյութերը