Նրանք, ովքեր մեր ոտների վրայից կկախվեն, թափ կտանք ու կշարժվենք առաջ. Փաշինյան
Եկեք մտնենք տարեցների խնամքի կենտրոններ ու տեսնենք ինչ պայմաններում ու մթնոլորտում են այդ մարդիկ պահվում բառիս բուն իմաստով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրան նույնպես պետք է վերջ տալ։ Այնպես չէ, որ հիմա իդեալական համակարգ ենք ստեղծելու։ Մենք առնվազն ասելու ենք, որ այս հուսահատական տրամաբանության հետ չենք համակերպվելու և այս ճանապարհին մեզ ոչ մեկ չի կանգնեցնի, որովհետև ՀՀ-ի ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ մղելու մանդատ և բոլոր նրանք, որոնք մեր ոտներից կկախվեն և կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտների վրայից և մեր ժողովրդի վստահության պայմաններում կշարժվենք առաջ»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ սա հատկապես պետք է արձանագրեն պետական համակարգում ներգրավված մարդիկ։

Աղբյուրը՝ pastinfo.am