Քաղաքական

31.10.2019 14:22


Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ զոհված զինծառայողների հարազատներից մեկը բաժակով ջուրը լցրեց քննիչի վրա (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ զոհված զինծառայողների հարազատներից մեկը բաժակով ջուրը լցրեց քննիչի վրա (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր պետք է տեղի ունենար տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների, ինչպես նաև 2017 թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի և Քննչական կոմիտեի քննիչների հանդիպումը։

Հանդիպումը մեկնարկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ։

Սակայն զոհված զինվորիների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների և զոհված զինծառայողների միջև վիճաբանություն սկսվեց. ծնողները մեղադրում էին քննիչներին՝ իրենց զավակների գործերի ուղղությամբ տարվող քննության տեմպերից՝ հայտարարելով, որ գործը չի բացահայտվում մինչև վերջ, իսկ քննիչները նշում էին, որ այս պայմաններում քննարկում կազմակերպել հնարավոր չէ։

Նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս քննարկումը կազմակերպելիս ենթադրում էր, որ նիստը լարված մթնոլորտում է անցնելու, բայց որ այսպիսի արմագեդոն կլինի՝ չէր պատկերացնում։

«Մենք ուզում ենք, որ այս հանձնաժողովը դառնա հարթակ, չեմ ուզում, որ դուք դուրս գաք փողոց, գնաք նախագահական նստավայր կամ այլ վայր, ձեզ քաշքշեն։ Եկեք իրենց էլ լսենք։ Հասկանում ենք Ձեզ, բայց զսպեք Ձեզ, եկեք լսենք մյուս կողմին, եկեք կրքերը հանդարտեցնենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ անընդունելի համարելով այն, որ ծնողներից մեկը քննիչներից մեկի վրա ջուր լցրեց:

Նիստին մնասնակցող ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հավելեց, որ այսօր հանձնաժողովի աշխատանքը չստացվեց, բայց եթե հետագայում լինեն առաջարկներ՝ կրկին քննարկում կազմակերպելու, ապա պատրաստ են ևս մեկ անգամ նիստ հրավիրել։

Նշենք, որ սևազգեստ մայրերը պահանջն է՝ տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր-որդիների սպանության հանգամանքների արդար քննություն, և, որ նիստին հրավիրեն պաշտպանության նախարարին, արդարադատության նախարարին և ռազմական ոստիկանության պետին։

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հանձնաժողովին մասնակցելու համար հրավերք կուղարկեն նշված պաշտոնյաներին։

Նիստն ավարտվեց։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը