Քաղաքական

31.10.2019 14:18


Հրատապ պիկետ Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջև

Հրատապ պիկետ Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջև

Հարգելի հայրենակիցներ

Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար։

Հայաստանում Կոնվենցիայի վավերացման դեմ առ այսօր հանդես են եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատի անդամների նախաձեռնությունը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, մտավորականներ, մանկավարժներ, հոգեբաններ։

2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որը ժամանալ է Հայաստան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։

Այս քայլը դիտարկում ենք, որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված քայլ։

Ուստի կոչ ենք անում հասարակական և քաղաքական բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին, ՀՀ արժանապատիվ և գիտակից քաղաքացիներին, Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ս․թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, ներկա գտնվել Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց կազմակերպվող ակցիային։

«Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնություն

Եվրոպայի խորհրդի գրասենյակի հասցեն է՝
Վազգեն Սարգսյան փողոց 26/1, ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ Բիզնես կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը