Աշխարհ

31.10.2019 13:56


Ֆրանսիայում Թուրքիայի ռազմագործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունվել

Ֆրանսիայում Թուրքիայի ռազմագործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունվել

Ֆրանսիայի խորհրդարանը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունել: Օրինագծի ընդունմանը կողմ է քվարկել 121 պատգամավոր:

Ըստ օրինագծի` պահանջվում է անմիջապես դադարեցնել թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Այդ օրինագծով վերահաստատվում է Ֆրանսիայի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» և ընդգծվում, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը ռիսկեր է պարունակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը