Տնտեսական

31.10.2019 12:00


Եկամուտների 5 տոկոս ավելացու­մը նույնիսկ չի բավարարելու գնաճի հետևանքները ծածկելուն. «168 ժամ»

Եկամուտների 5 տոկոս ավելացու­մը նույնիսկ չի բավարարելու գնաճի հետևանքները ծածկելուն. «168 ժամ»

«Թերևս ակնհայտ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության այն սպասումները, որոնք խոստացել էին իրականացնել գործող իշխանությունները: Խոսքը հատկապես սոցիալական ոլորտի սպասումների մասին է: Մարդիկ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով՝ կարճ ժամա­նակ անց լուծվելու են իրենց խնդիր­ները, կտրուկ բարձրանալու են աշ­խատավարձերն ու թոշակները, բացվելու են բազմաթիվ նոր և իրական աշխատատեղեր՝ պայմաններ ստեղ­ծելով սեփական աշխատանքով հո­գալու իրենց ընտանիքի ապրուստը:

Սակայն երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ կարճա­ժամկետում այդ սպասումները չեն իրականանա: Ցավոք, երկարաժամ­կետում ևս դրանց լուծումները չեն երևում: Իշխանափոխության երրորդ տարին մտնելու ենք հասարակու­թյան եկամուտների այնպիսի փոփո­խություններով, որոնք դարձյալ թույլ չեն տալու խոսել սոցիալական վի­ճակի քիչ թե շատ բարելավման մա­սին: Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձերի բարձրացման մասին, դրանք ոչ այլ ինչ են, քան կաթիլ մեկ բաժակ ջրում:

«Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվար­կով շուրջ 200.000 քաղաքացու աշ­խատավարձ բարձրանալու է Հար­կային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ աշխատա­վարձերի բարձրացումը նոմինալ չի լինելու, բայց քանի որ մենք Հարկա­յին օրենսգրքում եկամտահարկի հա­մահարթ դրույքաչափ ենք սահմա­նել, ըստ էության, մոտավորապես 200.000 քաղաքացիների աշխատա­վարձը, փաստացի տնօրինվող գու­մարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բե­րումով»,- հաջորդ տարվա պետա­կան բյուջեի նախագծի քննարկում­ների շրջանակներում ելույթ ունենա­լով Ազգային ժողովի հանձնաժողով­ներում հայտարարեց Նիկոլ Փաշին­յանը:

Բայց քանի որ վարչապետը չցանկացավ ասել, թե դա ինչպիսի հավե­լում է ենթադրում մարդկանց եկա­մուտներում, մի փոքր բացենք փա­կագծերը:

Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխու­թյուններով քաղաքական իշխանու­թյունը հրաժարվեց եկամտային հար­կի տարբերակված կամ պրոգրեսիվ դրույքաչափերից: Նախկին 28 և 36 տոկոսի փոխարեն, որը տարածվում էր համեմատաբար բարձր աշխա­տավարձ ստացողների վրա, սահ­մանվեց համահարթ՝ 23 տոկոս դրույ­քաչափ: Դա ենթադրում է, որ այս խմբերում ընդգրկված քաղաքացի­ների աշխատավարձերի չափերը կմնան նույնը, բայց վճարվող հարկե­րի նվազման արդյունքում' իսկապես կավելանան եկամուտները: Այլ հարց է, թե ինչքան:

Խոսքը մի դեպքում 5, մյուս դեպքում՝13 տոկոս աճի մասին է: Բայց եթե հաշվի առնենք, որ 36 տոկոս եկամտային հարկ վճարողների քա­նակը Հայաստանում շատ փոքր է, ընդամենը շուրջ 2000, ապա ստացվում է, որ վարչապետի հայտարա­րած 200.000 քաղաքացուց գրեթե 198.000-ի մոտ եկամուտների ավե­լացումը Հարկային օրենսգրքի փո­փոխությունների արդյունքում լինե­լու է ընդամենը 5 տոկոսի չափով:


Թերևս, սա էլ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ շուրջ 200.000 մարդու եկամուտներն ավելանալու են: Այո, ավելանալու են: Բայց արդյո՞ք դա այն աճն է, որի հա­մար պետք է հպարտանալ:

Եկամուտների 5 տոկոս ավելացու­մը նույնիսկ չի բավարարելու գնաճի հետևանքները ծածկելուն­»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը