Անգլիայի լիգայի գավաթի չորրորդ շրջանում միմյանց դեմ մրցում էին «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ «Էնֆիլդում» գոլային իսկական հրավառություն էր։
Թիմերը, ոչ ավել ոչ պակաս, տասը գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին։ Շկոդրան Մուստաֆին գրավեց սեփական դարպասը։ Հետո երեք անգամ աչքի ընկան հյուրերը։ Դուբլ ձևակերպեց Մարտինիելին, մեկ գոլ էլ խփեց Տորեյրան։ Մինչ ընդմիջման գնալը «մերսիսայդցիների» կազմում աչքի ընկավ Ջեյմս Միլները։
Երկրորդ կեսում շոուն շարունակվեց։ Մեյթլենդ-Նայլսը 54-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4-2։ 58-րդ րոպեին Օքսլեյդ-Չեմբերլենը գրավեց իր նախկին թիմի դարպասը։ Չորս րոպե անց Դիվոկ Օրիգին հաշիվը դարձրեց 4-4։
Խելահեղ խաղի վերջը էլ ավելի ֆանտաստիկ ստացվեց։ «Զինագործների» 20-ամյա հարձակվող Ջոզեֆ Ուիլոքը, թվում էր, խփել է հանդիպման հաղթական գոլը։ Սակայն 90+4 րոպեին Դիվոկ Օրիգին հաշիվը դարձրեց 5-5։
Հետխաղյա 11-մետրանոցներում ուժեղ գտնվեցին տանտերերը՝ հաղթելով 5-4 հաշվով։
Շոու Էնֆիլդում․ «Աննորմալ» հաշիվ ու հետխաղյա 11-մետրանոց․ Լիվերպուլը հաղթեց Արսենալին (տեսանյութ)
Անգլիայի լիգայի գավաթի չորրորդ շրջանում միմյանց դեմ մրցում էին «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ «Էնֆիլդում» գոլային իսկական հրավառություն էր։
Խելահեղ խաղի վերջը էլ ավելի ֆանտաստիկ ստացվեց։ «Զինագործների» 20-ամյա հարձակվող Ջոզեֆ Ուիլոքը, թվում էր, խփել է հանդիպման հաղթական գոլը։ Սակայն 90+4 րոպեին Դիվոկ Օրիգին հաշիվը դարձրեց 5-5։
Հետխաղյա 11-մետրանոցներում ուժեղ գտնվեցին տանտերերը՝ հաղթելով 5-4 հաշվով։
Աղբյուրը՝ armsport.am