Գյումրիում կրկին շարունակվում է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների վարորդները շարունակում են իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: Փետրվարի 14-իննրանք հանդիպել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որից հետո հանդիպում է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության գրասենյակի ներկայացուցչի հետ ևնրանց են հանձնել դիմում բողոքը: Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումը կայացել է առանց լրատվամիջոցների մասնակցության: Ուշագրավ է, որ Գյումրիիքաղաքապետը,վարորդների խոսքերով, իր աջակցությունն է հայտնել վարորդներին: Վարորդներից մեկի խոսքերով Վարդան Ղուկասյանը դժգոհող վարորդներին ասել է հետևյալը.
«Ես անձամբ ձեր հարցը դրել եմ, որպեսզի էս օրենքները վերանայվի, փոխվի: Ես ձեր հարցը բարձրացրել եմ: Ձեր բողոքը լրիվ օրինական է, դուք ձեր իրավունքներն եք պաշտպանում», - մեզ հետ հանդիպման ժամանակ ասել է Վարդան Ղուկասյանը: Նա ասեց, որ մեր խնդրի շուրջ զրուցել է անձամբ Սերժ Սարգսյանի հետ: «Էսօր ես էլի անպայման կդիմեմ նախագահին, որպեսզի, փոփոխություններ մտցվի: Ոչ մեկին էլ հաճելի չէ, որ 4-5 հազար դոլար գումար վճարի 7-8 հազարանոց ավտոմեքենայի համար», -«հենց էդպես էլ ասեց»,- տեղեկացրել է ակցիայի մասնակից վարորդներից մեկը: Միժամանակ Վարդան Ղուկասյանը մի փոքր խնդրանք է ունեցել՝ խնդիրը չքաղաքականացնել:
Նշենք, որ դեռեւս Շիարկի մարզի պատգամավորներից ոչ մեկը չի հանդիպել վարորդների հետ՝ նրանց խնդրին ծանոթանալու համար: Իսկ շաբաթ օրը Արթիկում վարորդները փորձել են իրենց դիմումը հանձնել ՕԵԿ-ի գրասենյակ, սակայն այն փակ է եղել, ևվարորդներնիրենց դիմում-բողոքը ստիպված փակցրել են գրասենյակի դռանը: Տեղացիների հավաստամաբ՝ ՕԵԿ-ի գրասենյակը արդեն անհիշելի ժամանակներից փակէ:
Ի՞նչ է ասել Վարդան Ղուկասյանը Սերժ Սարգսյանին
Գյումրիում կրկին շարունակվում է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների վարորդները շարունակում են իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: Փետրվարի 14-ին նրանք հանդիպել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որից հետո հանդիպում է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության գրասենյակի ներկայացուցչի հետ և նրանց են հանձնել դիմում բողոքը: Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումը կայացել է առանց լրատվամիջոցների մասնակցության: Ուշագրավ է, որ Գյումրիի քաղաքապետը, վարորդների խոսքերով, իր աջակցությունն է հայտնել վարորդներին: Վարորդներից մեկի խոսքերով Վարդան Ղուկասյանը դժգոհող վարորդներին ասել է հետևյալը.
«Ես անձամբ ձեր հարցը դրել եմ, որպեսզի էս օրենքները վերանայվի, փոխվի: Ես ձեր հարցը բարձրացրել եմ: Ձեր բողոքը լրիվ օրինական է, դուք ձեր իրավունքներն եք պաշտպանում», - մեզ հետ հանդիպման ժամանակ ասել է Վարդան Ղուկասյանը: Նա ասեց, որ մեր խնդրի շուրջ զրուցել է անձամբ Սերժ Սարգսյանի հետ: «Էսօր ես էլի անպայման կդիմեմ նախագահին, որպեսզի, փոփոխություններ մտցվի: Ոչ մեկին էլ հաճելի չէ, որ 4-5 հազար դոլար գումար վճարի 7-8 հազարանոց ավտոմեքենայի համար», -«հենց էդպես էլ ասեց»,- տեղեկացրել է ակցիայի մասնակից վարորդներից մեկը: Միժամանակ Վարդան Ղուկասյանը մի փոքր խնդրանք է ունեցել՝ խնդիրը չքաղաքականացնել:
Նշենք, որ դեռեւս Շիարկի մարզի պատգամավորներից ոչ մեկը չի հանդիպել վարորդների հետ՝ նրանց խնդրին ծանոթանալու համար: Իսկ շաբաթ օրը Արթիկում վարորդները փորձել են իրենց դիմումը հանձնել ՕԵԿ-ի գրասենյակ, սակայն այն փակ է եղել, և վարորդներն իրենց դիմում-բողոքը ստիպված փակցրել են գրասենյակի դռանը: Տեղացիների հավաստամաբ՝ ՕԵԿ-ի գրասենյակը արդեն անհիշելի ժամանակներից փակ է:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի