Լրահոս

31.10.2019 11:05


Գեղարքունիքի մարզում, «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց «06»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում, «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց «06»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 20։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 RP 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 81-ամյա Յուրի Միրզոյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը