Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակում հարցաքննության է կանչվել Ջոն Բոլթոնը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին Ներկայացուցիչների պալատից կանչել են ցուցմունք տալու Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակում, Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում է AP-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջոն Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի պատասխանի հարցերին՝ առանց ծանուցագիր ստանալու:
Հայտնի է, որ Բոլթոնը դեռևս նախագահի խորհրդականի պաշտոնում եղած ժամանակ դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունից: Մասնավորապես, նա գոհ չէր ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի մասնակցությունից:
ԱՄՆ նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Պարզվել է, որ զրույցի ընթացքում Թրամփը ուկրաինացի գործընկերոջը խնդրել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության վերաբերյալ: