Վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է․ «Հրապարակ»
«Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, որը 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։
Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լևոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, որին 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են:
Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: