Քաղաքական

30.10.2019 17:55


Աշխատավարձ+պարգևավճարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետների վրա. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

Աշխատավարձ+պարգևավճարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետների վրա. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

Բացի նախարարներից, աշխատավարձ+պարգևավճարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետների վրա: Այս պահին հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Որևէ պետական պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրացել: Ամբողջ պետական համակարգը պարգևատրումներ է ստացել, որոշումը հայտնի է (սահմանվել է 30 տոկոս պարգևատրումային ֆոնդ – Tert.am): Իսկ առանցքային պաշտոնյաների պարգևատրման չափը հստակ ֆիքսվել է վարչապետի կողմից»,-հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Էդուարդ Աղաջանյանը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գտնվելիս որևէ պարգևատրում չի ստացել:

Ինչ վերաբերում է իր ստացած պարգևատրումների չափին, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Այդ ինֆորմացիան հրապարակվելու է մարտին: Անկախ իմ աշխավարձի չափից, ինձ գոհացնում է իմ գործառույթը»:

Այս խորագրի վերջին նյութերը