Կալիֆոռնիայի հարավ-արևելքում հրդեհների վտանգի արտակարգ ռեժիմ են հայտարարել
ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հրդեհների վտանգի արտակարգ կարմիր ռեժիմ Է հայտարարել Կալիֆոռնիայի հարավ-արեւելքի համար: «Բնական հրդեհներին այդքան նպաստող եղանակային պայմաններ չեն դիտվել նորագույն պատմության ընթացքում», ասված Է նախազգուշացման մեջ, որը հոկտեմբերի 29-ին զետեղվել Է ծառայության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցանկացած բռնկում սրընթաց կտարածվի»,- նախազգուշացրել Է ծառայությունը:
Բարդ եղանակային պայմաններ են սպասվում Նեւադայի նահանգի հարավում եւ Արիզոնայի նահանգի հյուսիս-արեւմուտքում:
Կալիֆոռնիայի հյուսիսի եւ հարավի տարածքում մոլեգնում են տասը խոշոր բնական հրդեհներ: Արտակարգ դրության ռեժիմ Է սահվանված նահանգի ամբողջ տարածքում: Հուժկու հրդեհ Է մոլեգնում Սան Ֆրանցիսկո քաղաքից հյուսիս ընկած շրջանում:
Ինչպես հոկտեմբերի 29-ին հայտնել Է նահանգի հրշեջ պահպանության դեպարտամենտը, կրակն ընդհանուր առմամբ ճարակել Է 30,519 հազար հեկտար, այրվել Է 124 շենք, այդ թվում՝ 57 բնակելի տուն: Շրջաններից, որոնց սպառնում Է կրակը, տարահանվել Է ընդհանուր առմամբ 156 հազար մարդ: Առայժմ հրշեջներին հաջողվել Է կրակը մարել տարածքի 15 տոկոսը կազմող մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: