Լրահոս

14.02.2011 13:43


Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Լիբանանում

Թուրքական «Cihan» գործակալության փոխանցմամբ` Բեյրութի տեքստիլ արտադրանքի ցուցահանդես–վաճառքի ժամանակ մի խումբ հայերի և թուրք գործարարների միջև բախում է տեղի ունեցել։ Գործակալությունը գրել էր նաև, որ հայ երիտասարդներից ոմանք ձերբակալվել են։

Ինչպես «7օր»–ին Լիբանանից տեղեկացրել է «Ազդակ»–ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, 50 հայ երիտասարդ գնացել է ցուցահանդեսի, որտեղ ցուցադրվում էր թուրքական արտադրությունը։ Այնտեղ հայ երիտասարդները գրավոր կոչեր են տարածել «Մի՛ քաջալերեք թուրքական արտադրությունը, քաջալերե՛ք Լիբանանի արտադրությունը»։

Խնդիրը, նրա խոսքերով քաղաքականացվել է, քանի որ երիտասարդները նաև ասել են, որ ընդհանրապես թուրքական միջամտությունը տարածաշրջանում և Լիբանանում, արաբական պետությունների, Լիբանանի և Լիբանանի հասարակության շահերից չի բխում։

Այդ քաղաքակիրթ ձևին նրանք արձագանքել են ֆիզիկական միջամտությամբ։ Խոշտանգում է տեղի ունեցել։ Այնտեղ եղել են նաև լիբանանյան իրավապահ մարմիններ։ Սա մտածելու տեղիք է տալիս, որ յուրաքանչյուր թրքական դրսևորում` թե՛ տնտեսական, թե' քաղաքական, անպայման երիտասարդության հակազդեցությանն է առաջանում։ Խնդիրն այն է, որ բողոքի ակցիայի քաղաքակիրթ ոճը, որ մերոնք էին գործադրում, հանդիպում է թրքական խիստ հակազդեցության, ֆիզիկական միջամտության,– ասել է Շահան Գանտահարյանը և նշել, որ դա է ճշմարտությունը։

Ինչ վերաբերում է ձերբակալման մասին տեղեկությանը, նա նշել է, որ ձերբակալում չի եղել.

-Միջադեպ, հրմշտոց եղել է, սակայն ձերբակալում չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը