Աշխարհ

30.10.2019 21:15


Կամերունում առնվազն 42 մարդ, այդ թվում՝ 26 երեխա է զոհվել սողանքի հետևանքով

Կամերունում առնվազն 42 մարդ, այդ թվում՝ 26 երեխա է զոհվել սողանքի հետևանքով

Կամերունh արեւմուտքում առնվազն 42 մարդ Է զոհվել հորդառատ անձրեւներից ու հեղեղումից առաջացած սողանքի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական մամուլին:

Ավելի վաղ AFP-ն հայտնել Էր 33 զոհվածի մասին:

«Ցեխահոսքի ու շինությունների բեկորների միջից դուրս Է բերվել 42 մարդու մարմին, որոնց թվում կա 26 երեխա»,- Reuters-ը մեջբերել Է տեղի CRTV հեռուստաալիքի հաղորդումը:

Ինչպես նշել Է Արեւմտյան տարածաշրջանի նահանգապետ Ավա Ֆոնկա Ավգուստինը, սողանքը տեղի Է ունեցել Բամունգում բնակավայրում: Նրա խոսքով՝ ավերվել Է ավելի քան 20 տուն: Կամերունի իշխանությունները փրկարարների ու զինվորական ստորբաժանումներ են ուղարկել աղետի շրջան՝ պաշտպանելու եւ օգնություն ցուցաբերելու հեղեղումից տուժած բնակչությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը