Աշխարհ

30.10.2019 20:57


Կինոռեժիսոր Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» է ստացել

Կինոռեժիսոր Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» է ստացել

Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը հոկտեմբերի 27-ին պատվավոր «Օսկար» Է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (Academy Honorary Award): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:

Արարողությունն անցկացվել Է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգեւին արժանացել են իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգեւին, որը հանձնվում Է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել Է դերասանուհի Ջինա Դեւիսը:

Այն, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան պարգեւները հանձնելու Է Լինչին, Վերտմյուլլերին, Սթյուդիին եւ Դեւիսին, հայտնի Է դարձել հունիսի սկզբին: Կազմակերպությունը նշել Է, որ այդ պարգեւներն ամեն տարի «շնորհվում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են ստեղծագործական ձեռքբերումներին եւ նշանակալի ներդրում են ունեցել ինդուստրիայում»:

Ի տարբերություն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մյուս պարգեւների, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: Սկզբնապես այդ պարգեւները հանձնվում Էին «Օսկար» մրցանակներով պարգեւատրման հիմնական արարողության ժամանակ: Սակայն հետագայում դրանց համար հատկացվել Է հատուկ երեկո, ինչը կոչված Է ընդգծելու այդ պարգեւների կարեւորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը