Լրահոս

30.10.2019 15:00


Արարատի մարզում «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ

Արարատի մարզում «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ մարզային ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Զաքարյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:

Այս խորագրի վերջին նյութերը